Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ «Թոխմախի» գերեզմանատնից Վարդաշեն տանող ճանապարհին գտնվող աղբարկղի կողքին զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Նոր-Արեշի 50-րդ փողոցի սկզբնամասում` աղբամանի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է առանց համարի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան եւ տարբեր տրամաչափի 150 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

***

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Նորքի 1-ին զանգվածի հին կինոթատրոնի շենքի մոտ զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը Երեւանի Նանսենի փողոցի թիվ 19 շենքի աղբարկղերի մոտ հայտնաբերել է տարբեր տրամաչափի 23 փամփուշտ, լուսարձակային 1 փամփուշտ, պլաստմասե իրանով փամփուշտ, որսորդական կարճեցված փողով եւ խզակոթով երկփողանի, 12 մմ տրամաչափի որսորդական հարթափող հրացան:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: