ԲՀԿ Արմավիրի մարզի տարածքային կառույցի պատասխանատու, պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Նա նշեց, որ Արայիկ Աղաբաբյանը դիմում է ներկայացրել կուսակցությունից դուրս գալու եւ խմբակցությունում որպես անկախ պատգամավոր իր գործունեությունը շարունակելու մասին:

«Զարմանալի է, որ նա կուսակցության նախագահի հետ առավոտյան խոսել է եւ ասել, թե դուրս չի գալիս,  բայց երկու ժամ հետո դիմում է գրել դուրս գալու մասին»,-ասաց մամուլի խոսնակը: