Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ՌԴ Մոսկվա քաղաք գործուղման մեկնած ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Երեւան քաղաքի վարչության օպերատիվ խմբին է ներկայացել 30-ամյա Արթուր Հ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2009 թ. փետրվարի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Նա մարտի 7-ին, ժամը 20.25-ին, Մոսկվա-Երեւան չվերթով տեղափոխվել է Հայաստան: