Բուդապեշտում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը տպավորիչ գոտեմարտերի արդյունքում նվաճել է ոսկե մեդալի համար պայքարելու իրավունք: Ալեքսանյանը մեկնարկում 12:0 հաշվով հաղթեց  ավստրիացի Քեւին Ֆրանկին, 8:2` շվեդ Յոհան Տոբիաս Կվարնմարկին: Ամենածանր պայքարը ստացվեց քառորդ եզրափակիչում: Ալեքսանյանը երեք մրցափուլում` 8:1, 0:1, 2:0 հաշվով առավելության հասավ ռուսաստանցի Մահմուդ Բաշիեւի նկատմամբ, կիսաեզրափակիչում էլ 3:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Ժան Բելենյուկին:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի հարավկորեացի Սե Յոլ Լին: