Թուրքիայի Մանիսի նահանգում երկու մարդ է ձերբակալվել կեղծ թղթադրամներ պատրաստելու կասկածանքով. Նրանց մոտ մեկ մլն դոլարի թղթադրամ է եղել, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Քննության տվյալներով, իսկությունը հաստատող սերտիֆիկատներով թղթադրամները գաղտնի ներկրել են երկիր, որպեսզի Ստամբուլում վաճառեն կոլեկցիոներներին:

Բանկնոտն առգրավել են: Սպասվում է, որ այն կփոխանցվի Թուրքիայի Կենտրոնական բանկ:

Ենթադրյալ դրամանենգներին ձերբակալել են այն բանից հետո, երբ իրավապահները կեղծ դոլարի խոշոր քանակով փոխադրման տեղեկություն են ստացել, սակայն նրանց մոտ կեղծ թղթադրամներ չեն հայտնաբերվել:

Մեկ մլն դոլար անվանական արժեքով թղթադրամների խմբաքանակը պատրաստվել է 1988 թվականին: Չնայած դրանք չեն ընդունել որպես ԱՄՆ-ում պաշտոնական վճարման միջոց, սակայն նման թղթադրամներով հետաքրքրվում են կոլեկցիոներները: