Մարտի 7-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Տարոնի բաժին զանգահարած կինը հայտնել է, որ գտնվում է Վանաձոր քաղաքում` Երեւան-Թբիլիսի երթուղային տաքսու մեջ, որտեղ հայտնաբերել է, որ իր բջջային հեռախոսը պայուսակում չէ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հեռախոսը կնոջ պայուսակից ժամը 11.00-ի սահմաններում գողացել է նրա կողքին նստած ուղեւորը` Վրաստանի քաղաքացի, 20-ամյա Ջոտո Ս.-ն:

Վերջինս բերվել է բաժին եւ ներկայացրել հեռախոսը:

Կատարվում է հետաքննություն: