Մարտի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայում սառը զենք պահելու կասկածանքով բերման են ենթարկել 1996 թ. ծնված Արզուման Խ.-ին, 1999 թ. ծնված Կարեն Կ.-ին, 1999 թ. ծնված Էդուարդ Խ.-ին եւ 1999 թ. ծնված Լեւոն Խ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ավտոմեքենայի վարորդ Արզուման Խ.-ն փաստաթղթերը ներկայացնելիս պահախցից կամավոր ներկայացրել է «Բայկալ» տիպի գազային ատրճանակ` փամփշտակալով, եւ 2 դանակ:
Կատարվում է հետաքննություն:





























