Մարտի 9-ին, ժամը 12.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին մի քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի մուտքի` դրսի կողմից նկուղ իջնող աստիճաններին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է ինքնաշեն ատրճանակ եւ տարբեր տրամաչափի 59 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:





























