Մարտի 9-ին, ժամը 03.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողները Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 25/5 շենքի մոտից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արտյոմ Մ.-ին եւ 1986 թ. ծնված Տիգրան Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ Տիգրան Մ.-ի մոտ հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված դեղնավուն չոր զանգված, որը, ըստ նրա հայտարարության, «սփայս» տեսակի թմրամիջոց է:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: