Մարտի 9-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մասիս քաղաքի Գործարանային փողոցի թիվ 10 հասցեում հրդեհ է:
Նույն օրը, ժամը 19.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «սուր թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել 26-ամյա Անուշավան Հ.-ն եւ 23-ամյա Վաչագան Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Մասիս քաղաքի Մասիս կայարանի թիվ 10 հասցեում գտնվող ընկերության տարածքում (այրվել են շինությունում գտնվող թափոնները՝ մոտ 1.000 քմ, եւ շինության մոտակայքի ստվարաթղթե թափոնները՝ մոտ 4.000 քմ), ինչի հետեւանքով Անուշավան Հ.-ն եւ Վաչագան Ա.-ն ստացել են թունավորում եւ տեղափոխվել հիվանդանոց:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Մեկնել է երեք մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է ժամը 23.38-ին:
Նախապատրաստվում են նյութեր:





























