Մարտի 9-ին, ժամը 22.00-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հ. Քոչարի փողոցի թիվ 139 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: