Մարտի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Վազաշեն գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























