«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի տրամադրության տակ Բորիս Նեմցովի ենթադրյալ մարդասպանների բացառիկ լուսանկարներ են հայտնվել: Նրանցից երկուսը (ենթադրաբար, ձախից Զաուր Դադաեւն է) տեսահսկման խցիկների տեսադաշտում են հայտնվել «ZAZ-Chance» ավտոմեքենայով: Հետաքննության տվյալներով, հենց դրանով են մարդասպանները հանցանքի վայրից փախուստի դիմել: Լուսանկարներն արվել են ողբերգությունից կարճ ժամանակ առաջ:

Նաեւ մանրամասներ են պարզվել Մոսկվայում նրանց տեղաշարժի մասին: Ենթադրյալ հանցագործները մեքենան ձեռք են բերել անցյալ տարվա սեպտեմբերին, իսկ հետո այն նկատել են Բորիս Նեմցովի տան մերձակայքում:

Եթե ենթադրենք, որ կասկածյալներն արդեն այդ ժամանակ հետեւում էին քաղաքական գործչին, ապա իմաստը կորցնում է սպանության՝ շրջանառվող հիմնական շարժառիթը: Անցյալ տարի Charlie Hebdo-ի խմբագրությունում դեպքը դեռեւս չէր եղել, ոչ էլ այդ առիթով Նեմցովի հայտարարությունները: Իսկ դա նշանակում է, որ նրան սպանելու առիթ չկար, համենայն դեպս՝ ըստ Զաուր Դադաեւի տրամաբանության:

Ուշադրություն է գրավում նաեւ մարդասպանների անփութությունը: Մեքենան թողնելով Զամոսկվորեչյեում՝ նրանց ոչ մի անգամ չեն վճարել կայանման համար: Դրա, ինչպես նաեւ հաճախ արագությունը գերազանցելու համար 12 հազար ռուբլու տուգանք է սահմանվել: Առայժմ հայտնի չէ, թե ով է վճարելու տուգանքը: