Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի երկրորդ ընտրական փուլի պատասխան խաղում ընդունեց Բելգրադի «Պարտիզանին» եւ, պարտվելով նվազագույն հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից: Առաջին խաղում սերբերը հաղթել էին 3:1 հաշվով: Երեւանում «Փյունիկը» գնդակ բաց թողեց առաջին խաղակեսին ավելացրած վերջին րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Կլեոն: