Արտաշատի Ավշար գյուղի «Հայփոստից» փորձել են գողություն անել: Մեր տեղեկություններով՝  մարտի 10-ին կոտրել են Ավշար գյուղի «Հայփոստի» փականը եւ փորձել գողություն կատարել: Իրավապահները պարզել են, որ մարտի 9-ին, ժամը 17.30-ից մինչև մարտի 10-ի ժ.09.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են «Հայփոստ» ՓԲԸ Արտաշատի մասնաճյուղի Ավշար գյուղի բաժանմունքի մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել բաժանմունք, սակայն ոչինչ չգողանալով հեռացել են: Ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, նշելով, որ կատարվում է քննություն: