Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցից բերման է ենթարկվել 42-ամյա Իշխան Բ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: