Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երեւանի Նար-Դոսի եւ Խորենացու փողոցների խաչմերուկից բաժանմունք բերման է ենթարկվել 47-ամյա Սմբատ Կ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: