Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա Արմեն Գ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է կանեփի հոտով չորացված, մանրացված, կանաչ զանգված:

Ըստ Արմեն Գ.-ի՝ զանգվածը պատկանում է իրեն եւ նախատեսված է եղել իր օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: