Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 59-ամյա Մինաս Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

***

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Խաչիկ Հ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի ակոսավոր հրացան:

***

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1938 թ. ծնված Սարգիս Հ.-ն կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ եւ «Կարաբին» տիպի հրացանի 7 փամփուշտ:

***

Ոստիկանության Նաիրիի բաժնի եւ Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1963 թ. ծնված Տիգրան Պ.-ն կամավոր հանձնել է «PKG-ZEM.TG-45» տիպի հետեւակային նռնակ եւ ինքնաշեն ատրճանակ: