Մարտի 10-ին, ժամը 13.00-ին, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյանց պողոտայի թիվ 2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: