Մարտի 10-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ կողաշրջվել: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























