Հիվանդանոցից, մարտի 10-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա տղամարդ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, «ԳԱԶ-2411» մակնիշի ավտոմեքենայով Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում բետոնե պատի բախվելու հետեւանքով:
Կատարվում է քննություն:





























