Թեղենիք-Արզական ճանապարհի 2-րդ կմ-ին, մարտի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել էլեկտրասյանը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























