Մարտի 10-ին, ժամը 15.00-ին, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 20 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 28-ամյա երիտասարդին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: