Այս պահին  Արաս Օզբիլիսը ապաքինման վերջին փուլն է անցնում: Այդ մասին NEWS.am թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում ասաց  Մոսկվայի «Սպարտակի» բժշկական բաժնի պետ Միխայիլ Վարդապետովը

«Արասի ապաքինման ժամկետները չեն փոխվել՝ մարտի վերջ - ապրիլի սկիզբ: Այս պահին Օզբիլիսը ապաքինման վերջին փուլն է անցնում: Մարտի վերջին, երբ կանցկացվեն վերջույթների իզոմեթրիկ թեսթեր, պարզա կդառնա, թե երբ Արասն առանց սահմանափակումների կկարողանա մասնակցել թիմի մարզումներին ընդհանուր խմբում՝ առանց որևէ սահմանափակումների: Դրան կնախորդեն խմբում մասնակի վարժությունները, տակտիկական, արագության և ուժային վարժությունները՝ գնդակով և առանց: Ֆուտբոլիստի պաշտոնական խաղերին մասնակցելու վերջնական որոշումը կայացնում է գլխավոր մարզիչը: Բայց մենք արդեն այժմ հաստատ կարող եք ասել, որ Օզբիլիզը չի կարողանա օգնել Հայաստանի հավաքականի Ալբանիայի հետ կայանալիք խաղում: Այդ մասին մենք զրուցել ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդի հետ, երբ նա Թուրքիայում  այցելել էր «Սպարտակի» ձմեռային հավաքի ժամանակ անցկացվող ընկերական խաղերից մեկը»- ասաց Վարդապետովը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ  նվեր է պատրաստել բոլոր ֆուտբոլասերի համար:  

 2015թ մարտի 9-ից առաջին 1,000 MasterCard UEFA Champions League Քարտապան դարձած հաճախորդները կստանան Չեմպիոնների լիգայի և MasterCard-ի տարբերանշաններով մրցանակներ: Մանրամասներին ծանոթացեք այստեղ :

Հիշեցնենք, որ Օզբիլիզը վնասվածք էր ստացել մայիսի 31-ին Ալժիրի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպման ժամանակ: Դրանից հետո ֆուտբոլիստը երկու անգամ ենթարկվել էր ծնկի վիրատահության:

Վերա Մարտիրոսյան Vera&Football