Ռուսաստանի Կազան քաղաքի առեւտրային խոշորագույն համալիրներից մեկում՝ «Ադմիրալում», մարտի 11-ին բռնկված հրդեհի հետեւանքով չորս մարդ է մահացել։

Թաթարստանի առողջապահության նախարարության տվյալով՝ հոսպիտալացվել է 20 մարդ, որոնցից երկուսը փրկարարներ են, հաղորդում է РИА Новости-ն։

Նշվում է, որ հրդեհը տարածվել է մեծ արագությամբ։ Հաջողվել է տարհանել համալիրի 250 աշխատակիցների եւ մոտ 400 այցելուների։ Այրվել է 4 հազար քառակուսի մետր տարածք, իսկ երկու ժամ անց փլուզվել է մուտքերից մեկը, որի փլատակների տակ մարդիկ են մնացել։

Հարուցվել է քրեական գործ անզգուշաբար մահ հարուցած՝ անվտագության կանոնները խախտելու հոդվածով, որով նախատեսվող առավելագույն պատժաչափը 5 տարվա ազատազրկումն է։ Նախնական տվյալով՝ հրդեհի պատճառ կարող էր լինել էլեկտրատեխնիկական անսարքությունը։