Վաղվանից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ։ Այս մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը՝ պատասխանելով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագահի վերջնական դիրքորոշման մասին Tert.am-ի հարցին։

«Ասեմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է հանդիպումներ ունենալ մեր երկրի քաղաքական ուժերի հետ, և վաղվանից ակտիվ քննարկումների նոր շարք է սկսում` սահմանադրական բարեփոխումների գործընթացի շուրջ: Քննարկումների վերաբերյալ կտեղեկացվի հավելյալ»,- ասել է Արման Սաղաթելյանը։

Նշենք, որ 2014թ. հոկտեմբերի 15-ին սահմանադրական բարեփոխումների հարցով փորձագիտական հանձնաժողովը Հայաստանի նախագահին էր ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Բարեփոխումները վերաբերվում են նաեւ կառավարման համակարգի եւ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ արտահայտվել բարեփոխումներին: