NEWS.am-ի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի գյուղերից մեկում մարտի 11-ի ուշ երեկոյան դժբախտ դեպք է պատահել: Նախնական տեղեկություններով՝ մի խումբ երիտասարդներ որսի գնալիս մեքենայի մեջ կատակել են զենքերով, որի ժամանակ անզգույշ կրակոց է հնչել, ու նրանցից մեկը ծանր վիրավորվել է: Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Նա 35 տարեկան է եղել:

NEWS.am-ը այս տեղեկությունը ստացավ ուշ ժամի եւ կատարվածի վերաբերյալ ոստիկանությունից մանրամասներ ճշտել չհաջողվեց: