Մարտի 11-ին, ժամը 19.00-ին, 1976 թ. ծնված, նախկինում դատապարտված Արթուր Ա.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին եւ հայտարարել, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Բազմաբերդ գյուղի դաշտերում իր հորաքրոջ թոռ Արկադիի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի խցիկում իրեն պատկանող «ԻԺ 54» տիպի, 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանը լիցքավորված վիճակում դրել է վարորդի եւ ուղեւորի նստելատեղերի միջնամասում, որը ավտոմեքենայի շրջադարձի ժամանակ պատահաբար կրակվել է, ինչի հետեւանքով ուղեւորը` 1979 թ. ծնված Միշա Համբարձումյանը, գլխի շրջանում ստացել է հրազենային վնասվածք եւ տեղում մահացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ

Նշանակվել են դատաբժշկական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: