Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 12-ին, ժամը 01.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Փարիզ-Երեւան չվերթով ՀՀ ժամանած, 25-ամյա Շահվալադ Խ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2014 թ. հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 3-րդ մասի մեղադրանքով: