Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու եւ ավազակային հարձակման 1-ական դեպքերը բացահատվել են: Մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահատվել է 8-ը: Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 6, յուրացման` 2, մաքսանենգության եւ խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























