Մարտի 11-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության եւ Չարենցավանի բաժնի ծառայողները Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 25 շենքում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 27-ամյա Սայադ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2013 թ. դեկտեմբերի 26-ից ՌԴ Կուրգանի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր անձի առեւանգման, շորթման եւ բանդիտիզմի մեղադրանքներով: