Սահմանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն այսօր՝ մարտի 13-ին, հանդիպելու են նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Ըստ երեւույթին՝ նախագահը հանձնաժողովին կներկայացնի քաղաքական ուժերի հետ քննարկումների արդյունքները, թե նրանք ինչ դիրքորոշում են հայտնել բարեփոխումների վերաբերյալ եւ ինչ են առաջարկել: Դրանից բացի՝ ենթադրվում է, որ նախագահը հանձնաժողովի անդամներին կհանձնարարի արդեն անցնել 2-րդ փուլին եւ աշխատել սահմանադրական փոփոխությունների տեքստի վրա:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր քաղաքական տարբեր ուժերի հետ եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հարցեր: Սահմանադրական բարեփոխումները նախատեսված են 2016թ:





























