Կալիֆորնիական Գլենդելի քաղաքային խորհուրդը հռչակագիր է ներկայացրել, որը 2015 թվականի ապրիլը հայտարարում է «Հայոց ցեղասպանության հիշատակի ամիս»:
Ըստ «Asbarez» պարբերականի, քաղաքապետ Զարեհ Սինանյանը քաղաքային խորհրդի նիստի ժամանակ հռչակագիրը ներկայացրել է Արեւմտյան Ամերիկայի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնաժողովի ներկայացուցիչներին:
Բացի այդ, Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձեւ է ընդունել, որը 2015 թվականի ապրիլը հռչակում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նշանավորման ամիս»: Քաղաքի դպրոցներին եւ գրադարաններին հանձնարարվել է տարբեր միջոցառումներով բարձրացնել մարդկության դեմ իրագործված հանցագործության մասին հանրության տեղեկացվածությունը:




























