Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 12-ին, հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

Սերժ Սարգսյանն օրվա ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև քաղաքական մի շարք այլ ուժերի՝ Միավորված աշխատանքային կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայոց համազգային շարժում», «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ հանրապետության նախագահը հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ:

Նախագահի մամուլի ծառայությունից հաղորդում են, որ քննարկումները կշարունակվեն երեկոյան` «Հայաստանի հանրապետական կուսակցության» գործադիր մարմնի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն նաև «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» և «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչները: