Մարտի 12-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 27-ամյա Արմեն Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ հունվարին Երեւանի Կոմիտասի պողոտայի 55/61 հասցեում գործող դեղատնից գողացել է ճնշում չափելու երկու սարք՝ 37.950 դրամ ընդհանուր արժողության, եւ յուրաքանչյուրը 8.000 դրամով վաճառել անծանոթ անձանց:

Կատարվում է հետաքննություն:

***

Արմեն Պ.-ն խոստովանել է նաեւ, որ հունվարին Երեւանի Փափազյան փողոցի 21 հասցեում գործող դեղատնից գողացել է եւս մեկ համանման սարք՝ 15.800 դրամ արժողության, եւ 8.000 դրամով վաճառել անծանոթ անձի:

Կատարվում է հետաքննություն: