Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 12-ին, ժամը 18.00-ին, Երեւանի Հասրաթյան փողոցի թիվ 15 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 46-ամյա Արթուր Հ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ՝ գումարով:
Արթուր Հ.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 17.50-ին, թիվ 114 երթուղու միկրոավտոբուսի սրահում՝ անծանոթ քաղաքացուհու պայուսակից:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 62-ամյա Գայանե Վ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:





























