Մարտի 13-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում «Միցուբիշի Մոնտերո Սպորտ» մակնիշի ավտոմեքենան Ծովասարի գյուղամիջյան ճանապարհին կողաշրջվել է:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: