Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Երեւանի Արզումանյան փողոցի թիվ 4 շենքի հետնամասում զենք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է տուփ, որի մեջ եղել է «Նագան» տիպի ատրճանակ եւ 7.62 մմ տրամաչափի 7 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: