Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երեւանի Կուրղինյան փողոցից ջրատար տանող ճանապարհին՝ ծառի տակ, զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պարկ, որի մեջ եղել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` պայթուցիչներով, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փամփշտատուփ, 5.45 մմ տրամաչափի 59 եւ 7.62 մմ տրամաչափի 168 փամփուշտ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: