Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մուտքի մոտ՝ դրսի աղբարկղի մեջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է կարճեցված փողով, մեկփողանի ողորկափող, որսորդական հրացան, 3 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի 1 պայթուցիչ եւ 5.45 մմ տրամաչափի 116 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: