Մարտի 13-ին, ժամը 16.35-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 46-ամյա Մարինե Դ.-ն եւ հայտնել, որ 2014 թ. հոկտեմբերի 1-ին Սայաթ-Նովայի պողոտայում Հովսեփ անունով վարորդն իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել իրեն, ինչի հետեւանքով ինքը հաշմանդամ է դարձել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանցագործության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չի հայտնել:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: