Ռուսաստանի թմրանյութերի վերահսկողության դաշնային ծառայության աշխատակիցները Մերձմոսկովյան շրջանի ամառանոցներից մեկում խուզարկության ընթացքում16 կգ հերոին են հայտնաբերել։  

Այն վարձել էին Տաջիկստանի երկու քաղաքացիներ։ Ձերբակալության պահին նրանցից մեկը փորձել է ինքնասպան լինել։ Գնդակը վնասել է տղամարդու գլուխը, սակայն նրա կյանքին մահացու վտանգ չի սպառնում։

Առգրավված թմրանյութը գնահատվում է 16 մլն ռուբլի (270 հազար դոլար): Հարուցվել է քրեական գործ։ Տաջիկները կալանավորված են։