Ռուսաստանի Տվեր քաղաքում երթուղայինի վարորդը կանխամտածված վրաերթի է ենթարկել տրանսպորտից իջած ուղեւորին: Տղամարդը բաց է թողել իր կանգառը, քանի որ վարորդը հեռախոսով է խոսել եւ անտեսել է կանգառ կատարելու խնդրանքը:
Դրանից հետո ուղեւորը վարորդին դիտողություն է արել եւ հաջորդ կանգառում իջել: Այդ ժամանակ վարորդը բարձրացել է մայթին եւ կանխամտածված վրաերթի ենթարկել տղամարդուն:
Ըստ Lenta-ի, տուժածին բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել:




























