Ամերիկացի միլիարդատեր Ռոբերտ Դերսթը իր կալանավորումից առաջ ձայնագրված ֆիլմում խոստովանել է, որ նկարահանումների ժամանակ մարդ է սպանե, հաղորդում է Associated Press-ը: «Անհաջողություն. Ռոբերտ Դերսթի կյանքն ու մահը» վավերագրական սերիալը պատմում է սպանությունների մասին, որոնք կապվում են 71-ամյա գործարարի անվան հետ: Վերջին սերիան եթեր է հեռարձակվել մարտի 15-ին, HBO մալուխային ալիքով:

Դերսթը կալանավորվել էր դրանից մեկ օր առաջ՝ մարտի 14-ին: Իշխանությունները հայտարարել են, որ նրան կասկածում են 15 տարի առաջ մաֆիոզի դստեր սպանության մեջ: Դատական լսումները նախատեսված են այսօր՝ մարտի 16-ին, հաղորդում է Lenta-ն:

Դերսթի օգնական Սյուզան Բերմանին, ում հայրը Լաս Վեգասի երկու քրեական գործիչների օգնականն է եղել, գնդակահարված էին գտել իր տանը, երբ Նյու Յորքի քննիչները պատրաստվում էին հարցաքննել նրան՝ միլիարդատիրոջ կնոջ՝ Քեթլինի, անհետացման գործի հետ կապված:

Կնոջ անհետացումից հետո Դերսթը տեղափոխվել էր Թեքսասի պանսիոնատ, որտեղ ապրել է մինչեւ իր կալանավորումը 2001 թվականին, երբ Գալվեսթոնի ծոցում հայտնաբերվել էին նրա հարեւան Մորիս Բլեքի մասնատված մարմինը: Դրանից հետո Դերսթին հաջողվել էր փախչել եւ նա գտնվում էր հետախուզման մեջ, մինչեւ Փենսիլվանիայում խանութի գողության ժամանակ նրան ձեձրբակալելը: Նրա մոտ այդ պահին եղել է 500 դոլար, եւս 37 հազար դոլար եղել է վարձակալած մեքենայում, որտեղ գտել են նաեւ զենք ու մարիխուանա: