Մարիոթ հյուրանոցային համալիրում երեկ՝ մարտի 15-ին, գումարված Եվրանեսթի վեհաժողովի ժամանակ, կտրուկ վատացել է ԲՀԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի առողջական վիճակը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ երիկամների հետ կապված խնդիր է եղել, նրան պատգարակով տեղափոխել են «Նաիրի» հիվանդանոց: Արդեն ԲՀԿ առաջնորդի ինքնազգացողությունը լավ է, նա այսօր կմասնակի Եվրանեսթի նիստին:

Հիշեցնենք, որ Նաիրա Զոհրաբյանը Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն է: