Մալայզիայում ձերբակալված ընդդիմադիր քաղաքական գործիչ Անվար Իբրահիմի դուստրը ձերբակալվել է ըմբոստություն հրահրելու մեղադրանքով։
Նուրուլ Իզզա Անվարի հանդեպ հետաքննություն էր տարվում այն բանից հետո, երբ խորհրդարանում ելույթ ունենալիս քննադատել երկրի դատական համակարգը, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Նրա հայրը՝ Անվար Իբրահիմը, որը ժամանակին զբաղեցնում էր երկրի փոխվարչապետի պաշտոնը, դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, իր օգնականի հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքով։
Նուրուլ Իզզա Անվարը Մալայզիայի ազգային արդարություն կուսակցության փոխնախագահն է։





























