Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ծիծաղել է Վլադիմիր Պուտինի «անհետացման» պատճառների մասին խոսակցությունների վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կաթվածահար եղած, գեներալների կողմից գերեվարված նախագահին տեսե՞լ եք: Քիչ առաջ ժամանեց Շվեյցարիայից, որտեղ ծնունդ էր ընդունում, ինչպես հայտնի է»,-հայտարարել է մամուլի քարտուղարը:
Նա նաեւ հեգնանքով մեկնաբանել է լուրը, թե Պուտինը այցելել է օտարերկրացի բժիշկների: «Այո, նա նույնպես գեներալների շարքում էր, որոնք բռնել էին Պուտինին»,-ասել է Պեսկովը:





























