Հանրապետության տարածքում մարտի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում՝ ձյուն: Քամին` հարավ-արեւմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 4-5 աստիճանով:

ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում մարտի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, բարձրադիր վայրերում` թաց ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +5+7 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-3,

Կոտայքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-3,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-3,

Լոռիում՝  գիշերը՝ -1-4, ցերեկը՝ -1+2,

Տավուշում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝  0+4,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +3+6,

Արարատում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+7,

Արմավիրում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+7,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +3+6,

Սյունիքի նախալեռներում՝ 0-3, ցերեկը՝ -2+1,

Lեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝  +2+5: