Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, երգիչ Իոսիֆ Կոբզոնը հայտարարել է փողոցի շներին ոչնչացրելու անհրաժեշտության մասին: Այսպես է նա արձագանքել Չիտայում տղայի վրա փողոցի շնորի ոհմակի հարձակմանը, որին շները գզել էին:

«Սա աղաղակող դեպք է: Եթե նման բան է տեղի ունեցել, անհրաժեշտ է արմատական միջոցների դիմել: Շներին պետք է բռնել ու ոչնչացրել: Ու թքած այն կանաչների վրա, որոնք պաշտպանում են կենդանիներին»,-ասել է Կոբզոնը:

«Զոոիրավունք» կազմակերպության ղեկավար Անաստասյա Ֆեդյունինան «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, թե ինչպես պետք է լուծել այդ խնդիրը:

Նա համարում է, որ անհրաժեշտ է պատժել կենդանիների տերերին, որոնք նրանց փողոց են նետում: «Անտուն կենդանիները քաղաքացիների անփույթ վերաբերմունքի հետեւանք են: Ես կարծում եմ, որ Կոբզոնն ընդհանրապես տեղյակ չէ խնդիրներից: Դա, այսպես ասենք, այդ պահին էմոցիայի արտահայտում էր»,-հավելել է Ֆեդյունինան, հաղորդում է Lenta-ն: